Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոկտեմբերի 11-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի ընտրանու հետ: Այս խաղի կապակցությամբ ազգային հավաքականի «Առաջին Հայկական Ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը խաղից առաջ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ դեպի «Հանրապետական» մարզադաշտ: ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Անցավ ուղիղ 1 տարի երևանյան վերջին հաղթական խաղից: Հոկտեմբերի 11-ին մեզ օդ ու ջրի պես պետք է միավորներ վաստակել:
ՖԱՖ-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ կազմակերպում է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայում եք լինելու/ հրավիրում ենք հոկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ:
Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:
Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին»: