|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունիսի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, ինչի առիթով ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին Հայկական Ճակատ» (ՖԱՖ) ֆան-շարժումը կազմակերպել է երկրպագուների միասնական երթ:
ՖԱՖ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
« Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ հունիսի 13-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:
Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը` 20:00-ին է»: