կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 03:31
Սպորտ

Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ

Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ
Տրամադրվածությունը խաղից առաջ դրական է: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ վարդան Մինասյանը համոզված է, որ մենք պատրաստ ենք. «Վերջին պարապմունքներից ելնելով` կարող եմ ասել, որ թիմը, այս պահի դրությամբ, թե՛ ֆունկցիոնալ և թե՛ հոգեբանական առումով պատրաստ է խաղին: Այժմ մենք մարզվում ենք 21 հոգով, և բոլորը լավ վիճակում են»: Անսպասելիորեն վնասվածք ստացավ թիմի կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանը, սակայն Մինասյանն ունի համարժեք փոխարինողներ հանձինս ` Արթուր Յուզպաշյանի ևՎալերի Ալեքսանյանի: Վարդան Մինասյանի ասուլիսի ժամանակ ռուսները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ հանրապետության նախագահից հաղթելու հանձնարարական են ստացել: Հայ մարզիչը տվեց դիվանագիտական պատասխան. «Ես հիմա մի խնդիր ունեմ՝ շարունակել անցած տարվա սկսածս, ինձ համար կարևորը խաղի որակն է»: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ հանրապետության նախագահն իր առջև հաղթելու խնդիր է դրել: Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կսպասարկի Շոտլանդիայից ժամանած մրցավարական բրիգադը: Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Քրեյգ Թոմսոնը: Վերջինս վարել է Եվրո-2008-ի Ֆինլանդիա-Հայաստան (1:0) ընտրական հանդիպումը: Անկասկած խաղալու ենք 3 միավորի համար: Ինչ վերաբերում է անվտանգության միջոցներին, ապա դրանք առավել, քան խիստ են: Մինչ մարզադաշտ մտնելը ռուս երկրպագուները ալկոհոլային թեստ կանցնեն: Սակայն առաջին անակնկալը նրանք մատուցեցին դեռ ինքնաթիռում: Պարզվել է, որ թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել միմյանց` խախտելով հասարակական կարգը: Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել: Դե ինչ, ռուս երկրպագուների մի մասն իրենց գլխի ծածկը գտել են, մնաց մյուսների հարցը լուծենք: Նովրուզ տոնի առիթով, այս օրերին Երևան են ժամանել հազարավոր իրանցիներ, այստեղ նշելու իրենց Նոր տարին: Այս պատճառով փաստորեն երևանյան հյուրանոցները չեն կարողանում սպասարկել ռուս երկրպագուներին, ովքեր մնացել են դրսում: Vivaro. bet բուքմեյքերը ֆավորիտ է համարում Ռուսաստանի հավաքականին: Այս օրերին Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 6.8-8-ի միջև, Ռուսաստանի հաղթելու հավանականությունը գնահատվում է 1.50 գործակցով: «2:1 հաշիվը մեզ մոտ 20 գործակից է, բայց ամենաշատ խաղադրույքներն այդ հաշվի վրա են կատարում: Բիզնես տեսակետից Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում մենք տուժում ենք, սակայն ոչինչ` կարևորը մերոնց հաղթանակն է»: Այսպիսով, հայերը կշրխկացնեն դուռը` կա'մ ներսից, կա'մ դրսից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973 թվականին դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր: Երկրի ղեկավարը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին և նշել, որ տասնյակ տարիներ հայ ժողովուրդը հպարտացել և այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով: