Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել։ Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իրայցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։ Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց, թե. «Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում,երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ» («Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ներկայումս ունի 2267 ձևակերպված աշխատող, հարկադիր պարապուրդում՝ 1365 աշխատող)»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: