կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 09:25
Քաղաքական

Ծառուկյանը` նախագահի թեկնածու. «Ժամանակ»

Ծառուկյանը`  նախագահի թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.«Չնայած նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Հայաստանի նախագահ դառնալու որևէ ցանկություն չունի, «այսինքն՝ չէ էլի, нет» կոնտեքստում, վերջին շրջանում կտրուկ փոխել է մտադրությունը: «Ժամանակի» տեղեկություններով՝ նա իրեն հավատարիմ մարդկանց ասել է, որ պատրաստվում է առաջադրվել 2018թ.-ի ընտրություններում որպես նախագահի թեկնածու:

 

Թեև Ծառուկյանի ցանկությունը միանշանակ չի ընդունվել ԲՀԿ-ականների շրջանում, այն թերևս պատահական չէ: Կարելի է նկատել, որ նրա վրա խաղադրույք են կատարել քաղաքական որոշ ուժեր՝ օրինակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս պահին «Ժառանգությունն» էլ է նույն թիմում:

 

Կառաջադրվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու 2018թ.-ին՝ դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ 2018թ.-ին Ծառուկյանն ընկալվի որպես ընդդիմության միասնական թեկնածու, անգամ եթե ՀՅԴ-ն չսատարի նրան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: