| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դոլարի նշանը ($) բոլորին է հայտնի, սակայն շատերը չգիտեն, թե ի՞նչ է նշանակում այն, որտեղի՞ց է հայտնվել կամ ինչպե՞ս առաջացել: Դեռևս 1770-ական թվականներին, երբ անգլոամերիկացիները գործարքներ էին կնքում իսպանոամերիկացիների հետ, հիմնական արտարժույթը, որն օգտագործվում էր իսպանական պեսոն է, որը նշվում էր լատինական P տառով:
Հետաքրքիր է, որ հենց այս p տառից էլ առաջացել է $ նշանը: Այսպիսով, երբ խոսքը գնում էր հոգնակի թվերի մասին անգլոամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps: S տառը փոքրացված և տողի վերևի մասում: Տարիների ընթացքում, գործարարների արագ գրի հետևանքով, P և տողավերևի S տառերը միաձուլվում են, և նոր գրվածքի վերևի մասը սկսում է հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Քանի, որ ամերիկացիները միշտ էլ պրակտիկ են եղել, նամանավանդ, երբ խոսքը գնում է գործարարների մասին, ապա շատ շուտով Ps գրվածքը կրճատվել է այնքան, որ մնացել է միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:
Այն պահին, երբ ամերիկացիներն արդեն շրջանառության մեջ էին մտցնում դոլարը, ԱՄՆ-ում գրեթե ամենուրեք օգտագործվում էր պեսոն: Դոլարը մտցնելու պահին սահմանված փոխարժեքը մեկին-մեկ էր, ինչի արդյունքում էլ շատերի համար դոլարը նոր պեսո էր, ու պեսոյի նշանը սահուն կերպով անցավ դոլարին: Այնպես, որ այսօր երբ գրում ենք 1000$, ստավում է, որ գրում ենք 1000 պեսո»: