|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեում 5.8 մլրդ ֆունտ ստերլինգի՝ 7.3 մլրդ դոլարի չափով ճեղքվածք է առաջացել ազգային արժույթի անկման պատճառով։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հրապարակելով պետական ռեւիզիոն վարչության վերլուծությունը։
«ՊՆ պլանի հետագա իրականացումն ապահովելու համար պետք է 5.8 մլրդ ֆունտ ստերլինգ հայթայթեն, որոնք պետք է տնտեսել առաջիկա 10 տարիների ընթացքում իրականացվող նախագծերի հաշվին»,– ասված է հաշվետվության մեջ։
Բրիտանական բանակի 10-ամյա պլանի համաձայն, որը 82 մլրդ ֆունտ ստերլինգի չափով ծախս է նախատեսում, կառավարությունը մտադիր է ավելի քան 20 մլրդ ֆունտ ծախսել, որը վճարվելու է դոլարով եւ եվրոյով։ Իսկ վերջին փոխարժեքային տատանումները սպառնում են լրջորեն վնասել այդ պլանի կատարումը։