Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թույլ տվեք մի բան ասել` ես սնահավատ մարդ եմ, դա ծիծաղելի թուլություն է, բայց խոստովանում եմ, որ այդպես է: Եվ ուրեմն, եթե ինչ-որ դժբախտ պատահար տեղի ունենա կրտսեր որդուս հետ, եթե ոստիկանը պատահաբար նրա վրա կրակի, եթե նա պատահաբար կախվի իր բանտախցում, եթե նոր վկաներ հայտնվեն ու նրա դեմ ցուցմունք տան, իմ սնահավատությունն ինձ կհուշի, որ այստեղ ներկա գտնվողներից մեկն է դրանց հետեւում կանգնած: Թույլ տվեք շարունակել:
Եթե որդուս կայծակը հարվածի, ես կրկին կմեղադրեմ այստեղ ներկաներից մեկին: Եթե նրա ինքնաթիռին կայծակը հարվածի, եթե նրա նավը խորտակվի, եթե նա մահացու տենդով հիվանդանա, եթե նրա մեքենային գնացք հարվածի, ես, համաձայն իմ սնահավատության, կմեղադրեմ այստեղ գտնվողներից ոմանց:
Պարոնա'յք, այդ չարակամությունը, այդ վատ նշանը ես երբեք չեմ ների: Այդ ամենից բացի, ես երդվում եմ իմ թոռների հոգիներով, որ երբեք չեմ խախտի այն խաղաղությունը, որ այստեղ հաստատեցինք: Ի վերջո, ինչո՞վ ենք տարբերվում այն «մեծ շներից», ովքեր անհամար մարդկանց են սպանել մեր կյանքի ընթացքում:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ