| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-06-25 18:05
            11 տարի առաջ - 2014-06-25 18:05  
         
                
            Վերջին օրերին Աֆրիկյանների շենքի պահպանության համար մղվող պայքարը զուգորդվում էր կենդանի երաժշտությամբ, պոեզիայով, ինչն ավելի էր համախմբում ու ոգեշնչում ակտիվիստներին ու Աֆրիկյանների շենքի հարցով մտահոգ քաղաքացիներին ու արվեստագետներին:
Սկզբում Աֆրիկյանների շենքում տեղադրվեցին մի քանի աթոռներ, մի քանի աշակերտական նստարաններ. հավաքվում էին ակտիվիստները, յուրատեսակ հերթապահություն իրականացնում: Այդ ընթացքում մի քանի երիտասարդներ կիթառ էին նվագում, հետո ոմանք սկսեցին բանաստեղծություններ արտասանել, ակտիվիստ Զառա Հովհաննիսյանն իր բողոքն արտահայտեց` ջութակ նվագելով, «Մասունք» ազգագրական երգի ու պարի համույթը շենքի ներսում հնչեցրեց ոգևորող երգեր, պարեցին քոչարի, վերջապես, երեկ ելույթ ունեցավ դաշնակահար Տիգրան Համասյանը:
Բայց եթե բոլոր այդ քաղաքացիները եւ երաժիշտները հնարավորություն ունեին նստելու ու նվագելու շենքի բակում, երեկվանից սկսած` նրանց այդ հնարավորությունն էլ սահմանափակեցին, և Տիգրան Համասյանին այլևս թույլ չտվեցին մտնել շենքի բակ: Երեկվանից արդեն շենքի մուտքը հսկում են ոստիկանները` թույլ չտալով որևէ մեկին մոտենալ շենքին: