Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ սիրիահայ համայնքի պատկառելի ներկայացուցիչներից մեկը՝ մասնագիտությամբ բժիշկ Պետրոս Բոյաջյանը, իր մտահոգությունները հայտնեց սիրիահայերի խնդիրների կապակցությամբ:
«Մարդիկ մահվան միջից եկել և հասել են Հայաստան, սակայն ի՞նչ են տեսնում այստեղ` գործարար մարդիկ ուզում են բիզնես դնել, սակայն հարկեր եք սահմանում՝ պատճառաբանելով, թե Հայաստանի օրենքն է այսպիսին: Ախր պատերազմական իրավիճակում օրենքը չի գործում: Մեր առջև հսկայական հայ գաղութը քայքայվեց և շարունակում է քայքայվել: Ժողովների ժամանակ խոսում ենք, սակայն արդյունք չկա, զեկույցը մնում է թղթի վրա»,- վրդովված հայտարարեց նա և հավելեց. «Ես չեմ ուզում ոչ մեկը վիրավորվի, ես շնորհակալ եմ արված գործի համար, միևնույն ժամանակ, ահազանգ եմ հնչեցնում, որ արված գործը թերի է և պակաս: Մենք դրա համար պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը»:
Բոյաջյանի անկեղծությունը բնավ դուր չեկավ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարին և նա բորբոքված հայտարարեց. «Ցավում եմ, որ առաջին անգամ եք մասնակցում և ասում եք բաներ, որոնք իրականության հետ շատ քիչ աղերս ունեն: Դուք, որպես բժիշկ, այսօր աշխատում եք Երևանի պետական բժշկական համալսարանում և վիրահատություններ եք կատարում, մի՞թե Դուք, Ձեր տղան և կինը աշխատանք չունեք: Դա առողջապահության նախարարության շնորհիվ է»:
Բժիշկն էլ հակադարձեց` ասելով, որ ինքն իր շնորհքով է աշխատում:
Դիմելով Բոյաջյանին` նախարարի պաշտոնակատարն ասաց, որ չի կարող բերել մի օրինակ, երբ սիրիահայը հարց է բարձրացրել, որը լուծում չի ստացել, կամ եկել է նախարարություն և նրան վիրավորել են: «Գիտե՞ք ինչքան դժվար է մարդկանց սահմանից բերել, առանց փաստաթղթերի Հայաստան եկածներին անձնագիր տրամադրել, ամեն մեքենայի հարցը լուծել»,- բարկացած հայտարարեց նա և, մատնացույց անելով իրենից աջ նստած փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ասաց. «Չկա մի օր, որ ես չզանգեմ նրան»:
«Մեր երկրում 30 % աղքատության պայմաններում փորձում ենք սիրիահայերին անասելի, արտոնյալ պայմաններ ապահովել: 3 հատ օրենք ենք փոխել, կառավարությունը 20 որոշում է փոխել, որ ամեն ինչ դարձնենք անվճար: Չորսը սրտի վիրահատություն ենք արել…»,- շարունակեց նախարարը, իսկ թե էլ ինչեր է արել նախարարությունն այս ընթացքում, դիտեք տեսանյութում: