Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը երեկ երեկոյան հացադուլ է սկսել` «նախագահի հրաժարականի հորդորով»:
Նա ոչինչ չի պահանջելու, որովհետև, ըստ Հայրիկյանի, պահանջել կարող է միայն ժողովուրդը, ինքը հորդորելու է նախագահին հասկանալ, որ արդեն հրաժարական տված նախագահ է եւ պետք է իրապես հրաժարական տա:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ հացադուլը սկսել է հայկական ավանդական կարգի համաձայն, այսինքն` ուղեկցվելու է աղոթքներով, որպեսզի, ըստ նրա, իշխանություններին տրվի այն, ինչը նրանց պակասում է: Հացադուլի յուրաքանչյուր օրվա մեկ ժամը՝ 17:00-ից 18:00-ը, Պարույր Հայրիկյանը նստացույցի ձևով անցկացնելու է նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի առջեւ:
«Մեկ ժամ նախագահականի դիմաց կլինեմ, որպեսզի եթե նախագահը որոշի հրաժարական տալ, նեղություն չկրի` տեղեկացնելու համար, ես այնտեղ կլինեմ: Հեռախոսով էլ կարելի է կանչել, բայց, ամեն դեպքում, որոշել եմ այնտեղ լինել ամեն օր մեկ ժամը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հարցին` ի՞նչ ժամկետն ունի իր հացադուլը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Որ պահին նախագահը հրաժարական տա, այն պահին էլ հացադուլը կդադարեցնեմ: 3 օրից հրաժարական կտա, 3 օրից կդադարեցնեմ, եթե 5 օրից, ուրեմն` 5 օրից»: