Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանում հետընտրական գործընթացները` հանրահավաքները, առաջին անգամ դրական ալիքով են տեղի ունենում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով` ընդդիմադիր որեւէ գործիչ դեռ ոչ մի անգամ չի կարողացել քաղաքական ալիքը երկար պահել, եւ նույն բանը կպատահի նաև հիմա` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ըստ Մինասյանի` ընդդիմության ներկա վիճակը եւ հետագա զարգացումները կերեւան Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
«Երբ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, այդպիսով, ինչ-որ կերպ իր աջակցությունը ցուցաբերեց «Ժառանգություն» կուսակցությանը: Ավագանու ընտրությունների մասնակցելու հայտ արդեն իսկ ներկայացրել է, իսկ ԲՀԿ-ն լուրջ ռեսուրսներ ունեցող կուսակցություն է եւ լուրջ մրցակից մյուս կուսակցությունների համար»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` «Ժառանգությունը» պատրաստ չէր հետընտրական նման զարգացումների, այդ իսկ պատճառով գնում է «քաղաքական իմպրովիզների» ճանապարհով: «Հազադուլը նունպես իմպրովիւզացիա է, եւ չեմ կարծում լուրջ ազդեցություն կունենա քաղաքական ներկա իրավիճակի վրա»,- ասաց Մինասյանը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։