|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` 23:30-ի սահմաններում, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը վերահաստատել է, որ Հայրիկյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը միջին ծանրության է: Մինասյանն ընդգծել է, որ հստակ է, որ վնասվածքներից մեկը հրազենային է, իսկ երկրորդը` պարզ չէ:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ ընդգծել է, որ վաղը վիրաբույժները կհետազոտեն Հայրիկյանին, եւ միայն վաղը պարզ կլինի, թե քանի օրից կարող է հիվանդանցից դուրս գրվել Հայրիկյանը: Նշենք, որ նրա կյանքին վտանգ չի սպառվում, եւ նա շփվում է իր հիվանդասենյակ այցելողների հետ:
Լուսանկարը` news.am-ի