Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարույր Հայրիկյանի գումարները վերջացած են եղել հենց սկզբից: Դրա համար էլ նա իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էր քաղաքացիներին` իր նախընտրական միջոցների համալրման համար գումարներ նվիրաբերել:
Այսօր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրագրողներին հայտնեց, որ ինքը հասարակության ծառան է, եւ ավելի ճիշտ կլինի, որ հասարակությանը մատուցվելիք ծառայությունների համար վճարեն ոչ թե այս կամ այն օլիգարխիկները, այլ հենց ընտրողները:
Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի` մյուս թեկնածուներին բանավեճի հրավերին, ապա Հայրիկյանը նշեց, որ Հարությունյանը, հավանաբար, իրեն նկատի չի ունեցել, քանի որ հենց Արամ Հարությունյանն է նշում, որ Հայրիկյանի աշակերտն է, իսկ ոչ մի պարկեշտ աշակերտ իր ուսուցչին մարտահրավեր չի նետում:
Պարույր Հայրիկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Արցախի հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումներին եւ նշեց, որ ցանկացած հարցում կարելի է փոխզիջումների գնալ, բացի ազգերի ինքնորոշման սկզբունքից: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանների անվտանգության հարցին: Հայրիկյանը, նախագահ դառնալու դեպքում, խոստանում է, որ վեց ամսվա ընթացքում Հայաստանը կդադարեցնի բանակցությունները ԼՂՀ հարցով, եւ ինքն այնպես կանի, որ ԼՂՀ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջը: