|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել վնասված տան բնակիչները և քաղաքացիները։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տանտերերին պատճառվել է նաեւ խոշոր չափի նյութական վնաս։