կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 22:20
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի. Ռազմիկ Աբրահամյան

Ձեզ հովանավորողներին Աստված կպատժի։ Նման արտահայտություն կատարեց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Վերջինիս խոսքերը հավանաբար ուղղված էին բողոքի ակցիայի մասնակի կանանց։ 

Նրանցից Հայկուհի Խաչատրյանը, դիմելով Ռազմիկ Աբրահամյանին, ասաց. «Ինչու՞ էիք ինձ մեկ միլիոն առաջարկում, կարո՞ղ եք ասել»։ Ռազմիկ Աբրահամյանը չպատասխանեց ո՛չ մայրերի, ո՛չ լրագրողների հարցերին։

Նշենք, որ նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը՝ Ռազմիկ Աբրահամյանն հայտարարեց՝ ծննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն։

Դիտարկմանը, որ ծնողների պնդմամբ՝ հենց ինքն է կազմակերպել ապօրինի որդեգրումը, Աբրահամյանն  ասաց․  «Ծնողները շատ բան են պատմում։ Նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»։

Ռազմիկ Աբրահամյանը կրկնում էր՝  ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։

Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն են իրեն առաջադրել, Աբրահամյանն ասաց․ «Թող առաջադրեն»։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։