Կառավարությունը վերջապես օրենքով սահմանված ժամկետում գերավճարները չվճարելու դիմաց տույժեր վճարելու խոստումից անցնում է գործնական քայլերի: Թեւ գերավճարի վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողին տույժեր վճարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել անցած տարվա հունիսին, կառավարությունը նոր է միայն սահմանում տույժերի հաշվարկման, հաշվանցման եւ վճարման կարգը: