Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Փաստաբանական դպրոցի աշնանային ընդունելության քննության արդյունքներն ամփոփված են: Փաստաբանների պալատի մամուլի պատասխանտու Հայկ Հակոբյանի Yerkir.am-ին փոխանցած տեղեկությունների համաձայն` սեպտեմբերից Փաստաբանական դպրոցի ունկնդիր է լինելու 74 ընդհանուր ունկնդիր և 21 հատուկ ունկնդիր:
Այսպիսով` Քրեաիրավական հոսքի համար անցողիկ միավոր է եղել 119 միավորը (առավելագույն 150 միավորից), իսկ Քաղաքացիաիրավական հոսքի դեպքում` 139 միավորը: Առկա ուսուցման կարգով ընդունվել է ընդհանուրը 66 հոգի` 21 հոգի քրեաիրավական, 45 հոգի քաղաքացիաիրավական հոսքում:
Հեռավար ուսուցման համար նախատեսված 15 տեղից թափուր են մնացել 7-ը: Նշենք, որ հեռավարի դեպքում դիմել է 9-ը հոգի, և փաստորեն միայն մեկը չի կարողացել հաղթահարել բավարար միավոր ստանալու շեմը: Այս դեպքում 5-ը սովորելու է քաղաքացիաիրավական հոսքում, 3-ը` քրեաիրավական:
Նշվում է նաև, որ քննության իրավունք ստացած 192 դիմորդից 21-ը քննությանը չի ներկայացել, նրանիցի 3-ը դիմումով խնդրել է ընդունելության քննությունը հանձնել ռեզերվային օրը: