Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրիկ Խաչատրյանի որդին քննիչի մոտ է եղել, եւ նրան հարցաքննել են: Այս մասին Ծաղկաձորում մի շարք լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Հարցին, թե ինչն էր պատճառը, որ նրան շուտ բերման չէին ենթարկում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ դրա համար իրավական ընթացակարգ էր հարկավոր, բացի այդ, միայն բերման ենթարկելը չէ, կան նաեւ հրավիրելու այլ մեթոդներ:
«Հանրապետությունից 2 հոգի բացակայում էին, սակայն կատարված գործողությունների, այդ թվում` համոզելու արդյունքում, նրանք ներկայացել են»:
Աղվան Հովսեփյանը նաեւ նշեց, որ երկու օր առաջ քննիչները համոզելով տուժած եղբարներից Մուշեղից էլ կարողացել են ցուցմունք վերցնել հիվանդանոցում:
Yerkir.am-ի հարցին, թե որն էր ծեծկռտուքի շարժառիթը, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. « Շարժառիթներն էական չեն, կենցաղային հողի վրա են եղել»:
Հարցին, թե ճիշտ էր արդյոք այս դեպքով գործ հարուցել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով, Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ խուլիգանությունը որպես հանցակազմ բարդ է իր որակման տեսանկյունից:
Քննչական կոմիտեի նախագահը մեջբերեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնց համաձայն խուլիգանություն է դիտվում այն արարքը, որը կատարվում է ուղղակի դիտավորությամբ եւ ուղղված է հասարակության դեմ: Սակայն ճիշտ էր արդյոք այս հոդվածով հարուցել քրեական գործ, թե ոչ, Հովսեփյանը պատասխանեց, որ կարող է հստակ պատասխանել քննության ավարտից հետո: