Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Մի քանի ամերիկացի միլիարդատերեր, այդ թվում` ֆինանսիստ Ջորջ Սորոսը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզն ու «Դիսնեյ» կայսրության ժառանգորդ Էբիգեյլ Դիսնեյը, բաց նամակով դիմել են 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներին՝ ներկայացնելով իրենց նոր առաջարկը. հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ միլիարդատերերը կոչ են արել բավականին մեծ տոկոսներով բարձրացնել երկրի ամենահարուստ խավից գանձվող հարկերը` գոյացած գումարի հաշվին ավելի շատ ներդրումներ անելու նպատակով այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մաքուր էներգիան, երեխաների խնամքը, ուսանողական վարկերը, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հարկային բեռի թոթափումը:
Միլիարդատերերի ներկայացրած բաց նամակում, մասնավորապես, նշվում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր հարստությունից ավելի շատ հարկ գանձելու բարոյական, էթիկական և տնտեսական պատասխանատվություն ունի: Նման առաջարկով հանդես գալն այն նվազագույնն է, որ մենք կարող ենք անել մեր երկիրն ավելի հզորացնելու համար»:
Նամակի հեղինակների գնահատմամբ` դա շատ ազնիվ ու միաժամանակ հայրենանվեր քայլ է:
Հավելվում է նաև, որ ավելի շատ հարկվելու արդյունքում երևան եկած ֆինանսական միջոցները կօգնեն լուծել կլիմայական ճգնաժամը, կհզորացնեն ԱՄՆ-ի տնտեսությունը, կբարելավեն ԱՄՆ քաղաքացիների առողջական վիճակը, ինչպես նաև այս ձևով առավել շատ կամրապնդեն ազատական և ժողովրդավարական գաղափարները:
Լրատվամիջոցի տվյալներով` այս նախաձեռնության արդյունքում մոտ 10 տարվա ընթացքում հավելյալ 30 տրիլիոն դոլար կառաջանա: