Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ է եղել: Բորձորցիները եկել են կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ :
Ինչպես տեղեկացնում է karabakh-life.am-ը նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակը՝ գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ:
«Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է» - ասել են կամավորները:
«Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի»:
Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հավաքագրել միայն հարյուր կամավորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին», նշում է կայքը:
![]() |
![]() |
![]() |
![]() |