Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1917թ. աշնանը ռուսական զորքերը վերջնականապես հեռացան Վանից:Հայկական փոքրաթիվ ինքնապաշտպանական ջոկատները փորձում էինկազմակերպել կիսաքանդ Վանում մնացած հայ բնակչությանպաշտպանությունը: Ստեղծվում է Վանի հայկական ժամանակավորկառավարություն՝ նահանգապետ Կոստի Համբարձումյանի ղեկավարությամբ,իսկ Վան քաղաքի պարետն էր Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդը: (Կոստին և Արտավազդը զոհվում են 1918թ. ապրիլին՝ Վանից հայ բնակչությաննահանջի ժամանակ): 1918թ. փետրվար ամսին Վան էր այցելել National Geographicամսագրի կողմից գործուղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսը և իր հոդվածումնկարագրել այդ օրերին Վանում տիրող իրավիճակը: Հոդվածը՝ ներկայացվողլուսանկարներով (երեխաներին թուր հանձնողը՝ Արտավազդն է) լույս է տեսնումարդեն 1919թ. օգոստոսի համարում:
Մեյնարդ Օուեն Ուիլյամս. «Վանի կոտորածների միջև» (1918, Մարտ):
«Դեպքերը կատարվում են Վանում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքում¸ որի հնության մասին վկայում են Ամրոցի ժայռի հաղթած տոհմերի առաջնորդների թողած մի շարք արձանագրություններ: Ողբերգությունն ուրվագծված է ավերված տներից յուրաքանչյուրում¸ բայց ընդհանուր տեսարանն անհավանական հմայք ունի: Ձախի վրա հարավ-արեւմուտքում¸ ձնապատ լեռների փառավոր շղթան է¸ որը Հայաստանը բաժանում է Տիգրիսի հովտից:
Մեր դիմաց առանձնապես սքանչելի Վանա լճի ջրերն են¸ որոնցից այն կողմ՝ 40 մղոն հեռավորության վրա Նեմրութի հրաբերան մշուշոտ գագաթն է երեւում: Մի փոքր դեպի հյուսիս կարելի է տեսնել Սիփանի նուրբ կոնաձեւ գագաթը: Այս ալեհեր լեռան գագաթին է առաջինը կանգ առել Նոյյան տապանը¸ հետո միայն հասել ավելի հեռու՝ դեպի հյուսիս գտնվող ու հզորությամբ գերազանցող Արարատին՝ նրան փոխանցելով փառքը: Աջ կողմում ձյունը հատվում է մուգ հողագույն լայն ժապավենով՝ սա նահանջների ճանապարհն է¸ Մահվան ստվերի հովիտ տանող ուղին…
«…Իմ պարտականություններն էին այդ պահին՝ բարաքների կառուցումը կրակիսպիերով պատված ցեխաշեն հյուղերից, որտեղ ընտիր կարպետներն ու մետաքսեվարագույրները ժամանակին արևելյան շքեղություն էին հաղորդել գեղեցիկ տներիու կանաչ պարտեզների քաղաքին: Ես աշխատանք էի տրամադրում, որի միջոցովհպարտ կանայք կարողանում էին հացի գումար վաստակել: Մի ահռելի տան մեջատաղձագործները լուսամուտներ և դռներ են պատրաստում՝ ավելի բնակելիդարձնելու համար հյուղերը, որտեղ խմբված են մարդիկ: Այստեղ նաևտոննաներով բուրդ են մաքրում, գզում ու մանում՝ թուլացած կանանց ծակողցրտից պաշտպանելու համար:
Ամերիկյան բարեգործությունն աշխատում է այնտեղ, ուր թշվառություննանզգայացվում է ապագա խաղաղության հույսով, ուր բոբիկ երեխաները,ճռճռացող ձյան միջով քարշ գալով, ժպտում են՝ տարուբերելով փոքրիկ սևացածդույլերը, որոնցով հույս ունեն մի փոքր ջրալի ապուր ստանալ ու փափկեցնել սևհացը, որից իրենց կյանքն է կախված: Նահանգապետն ու ես մտերիմ ընկերներենք: Երբ նա երիտասարդ էր, որպես վերելակավար աշխատում էր Բոստոնում ևսովորել է իր անգլերենն այն բարի մարդկանցից, ուր ծառայել է: Հիմա նա տեր էկանգում հայերի այս դժբախտ խմբին, մինչև որ Դաշնակիցների բանակըկհաղթանակի և ազատություն կբերի իր շատ սիրելի երկրամասին:
Մի անգամ, երբ գործերից հետո վերադառնում էինք համեստ կավաշեն հյուղակը,որը կառավարության անշուք տունն էր, մեր ճանապարհը կտրեց 8-12 տարեկանփոքր երեխաների մի զավեշտալի խումբ: Նահանգապետը հանդիսավոր ողջունեցարժանապատվորեն կանգնած փոքրիկ հրամանատարին և հարցրեց.
«Ի՞նչ կարող է անել նահանգապետն այս ազնիվ քաղաքացիների համար»:
«Մենք եկել ենք՝ փոխարինելու մեր պատրաստած փայտե հրացաններնիսկականներով: Մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը»:
«Մենք խիստ պահանջ ունենք հրացանների, իմ զինվոր»,- ասաց նահանգապետը,- «հրացան կարող ենք տրամադրել միայն նրանց, ով պատրաստված է»:
Պատասխանը չհապաղեց. «Մենք մարզված ենք, պարոն»: Նահանգապետինգործեր էին սպասում ու ժամանակը գնում էր, բայց նա ասաց. «Ապա տեսնեմ՝ ինչկարող եք անել»:
12 տարեկան առաջնորդը կտրուկ հրաման է տալիս և թեթև տախտակներիցպատրաստված 28 փայտե հրացաններն աղմուկով հայտնվում են ձնոտփողոցում: Դրան հետևում են հրամանները՝ «ի զեն», «զենքն աջ ուսին», «ամրացնելսվինները»: Մանկական դեմքերին ժպիտի ոչ մի հետք չկա: Շարք կազմելուհրամանից հետո չդաբաղված կաշվից ոտնամանները սկսեցին չորսական զույգովհետ ու առաջ շարժվել: Զինվոր-զինվոր այս խաղը մեզ ստիպում է հպարտորենժպտալ, սակայն ինչ-որ բան քերծում է կոկորդն ամեն անգամ, երբ տեսնում ենքպատերազմի աշխարհը՝ մանկական մեկնաբանությամբ: Բայց այս երեխաներիցյուրաքանչյուրը սպանված հայր կամ քուրդ չարագործների կողմիցինքնասպանության հասցված մայր ունի անցյալում: Նահանգապետը խորապեսազդված էր:
«Որտե՞ղ է ձեր տունը»,- հարցրեց նա, ենթադրելով, որ նրանք եկել են քաղաքիմոտակա հատվածներից մեկից:
«Մենք Արտամետից ենք, պարոն»,- հնչեց հպարտ պատասխանը: Գյուղը գտնվումէր դեպի թուրքական սահման վեց մղոն հեռավորության վրա, լճի ափին:
Մեկ օր առաջ շատ ձյուն էր եկել, ու ցերեկվա ստվերներն արդեն երկարում էին:Նույնիսկ ուժեղ մարդն այդ գիշեր դժվարությամբ կհասներ Արտամետ:Նահանգապետ Համբարձումյանցը երիտասարդ պարետին և ինձ խորհրդիհրավիրեց, որի արդյունքում որոշվեց տղաներին բանակային օրապահիկտրամադրել՝ սև հաց, թեյ ու շաքար և սենյակ՝ քաղաքային զորքերի շտաբում:Տղաները, սակայն, պնդում էին, որ տուն չեն վերադառնա՝ մինչև իրենցհրացաններ չտան:
«Ամերիկյան նպաստամատույց» հանձնախմբի գործը ոչ միայն նյութականկարիքների ապահովումն է, այլև բարոյական: Առավոտյան իմ գլխավորատաղձագործներից մեկը գործի անցավ՝ մեր գտած ամենալավ տախտակից միշեղբ սկսեց կտրել՝ Սալադինի թրի բոլոր կորություններով: Տղաների խումբն այդընթացքում ուսումնասիրում էր «Ամերիկյան նպաստամատույց»-ի հիմնածարդյունաբերությունները: Նրանցից յուրաքանչյուրը մի զույգ հաստ բրդյա գուլպաստացավ:
Հետո տղաները հավաքվեցին ու զգաստ շարվեցին մեր շինության հարթ կավետանիքին: Այնտեղ երիտասարդ պարետը՝ հայ հայտնի բանաստեղծներից մեկիորդին, 12-ամյա զորավարին հանձնեց թուրը, որի փայտանյութը չէր կարողթաքցնել գծերը, որ ժպիտով, բայց արցունքներն աչքերին արել էր վարպետատաղձագործը՝ ամբողջ սրտով տրվելով սիրո այս պարզ ընծայմանը:
«Այս անգամ մենք ձեր առաջնորդին միայն թուր կարող ենք տալ»,- ասացնահանգապետը, ով թողել էր կարևոր հանդիպումը՝ այս երեխաներին հրաժեշտտալու համար: «Բայց ուզում եմ, որ շարունակեք կարգապահ լինել ու մարզվել,որովհետև կարող է ժամանակ գալ, երբ ձեր օգնության կարիքն ունենանք: Խումբդմիշտ զգո՛ն պահիր, զորավա՛ր, հայրենիքը կարող է կանչել քեզ»:
«Մենք պատրաստ կլինենք, պարոն»,- ասաց նոր թրի հպարտ տերը: Հետո շրջվեցդեպի իր խայտաբղետ խումբը: «Զենքն աջ ուսի՛ն: Աջ դա՛րձ: Քայլով՝ մարշ»: ԵվԱրտամետի կամավորների ջոկատը հպարտորեն ճամփա ընկավ դեպի իրենցգյուղ, որի միջով մեկ ամիս հետո անցան թուրքական հրոսակախմբերը՝ Վանիկոտորածի ճանապարհին»:
Նյութի հայերեն պատրաստումը՝ Ռուբեն Շուխյանի