Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երեկ Հայաստանի կառավարությանը եւ բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին եւ նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, եւ դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Արևմուտքը Ռուսաստանի դեմ սանկցիաներ է կիրառում Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին զուգահեռ, իսկ վերջին օրերին այդ սանկցիաները սաստկացել են: Իսկ Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները, ըստ էության, անդրադառնալու են նաեւ Հայաստանի տնտեսության ու քաղաքացիների վրա:
Ուշագրավ է, որ ՀՀ իշխանություները դեռ հրաժարվում են այս հարցերի առնչությամբ որեւէ կոնկրետ բան ասելուց` երբեմն էլ` առհասարակ լռում են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ինչ-որ պարզաբանում կամ մեկնաբանություն ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից, ով սակայն, դուրս գալով կառավարության շենքից, լուռ նստեց իր մեքենան ու հեռացավ` լրագրողների եւ ոչ մի հարցին չպատասխանելով: