Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը հաղորդում է, որ Գագիկ Ծառուկյանը մտահոգված է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստով: Այս մասին ասել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը հայ գործարարի ձերբակալությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում և գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար։ Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերել ցանկացած օգնություն Լևոն Հայրապետյանի իրավական աջակցության համար»,- ասել է Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշագրավ հայտարարություն էր արել. «Կարող են Լեւոնին բռնել, վաղը՝ Բարխուդարին, էն մյուս օրը՝ Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ, ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներին, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ անենք»: