Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորում կայացած՝ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցանակների միջազգային խաղարկության ավարտից հետո ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է Սեուլի 1988 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի հետ.
«Շատ հաճելի է, որ գոնե տարին մեկ ըմբշամարտի այսքան սիրահար է հավաքվում Հայաստանում: Արդեն քանի տարի է՝ մրցումներն անցկացվում են Վանաձորում, այն մարզապալատում, որտեղ ես կայացել եմ որպես ազատ ոճի ըմբիշ: Ես արդեն 19 տարի մեծ ուրախությամբ եմ այս մի քանի օրն անցկացնում Հայաստանում, հանդիպում եմ և՛ Հայաստանից, և՛ դրսից ժամանած շատ ընկերների: Այս տարի նույնպես մեծ բավականություն ստացա մրցաշարից:
Մրցաշարն առաջին 4 ուժեղագույն մրցաշարերի մեջ է մտնում, ուստի այստեղ հավաքվում են բարձրակարգ ըմբիշներ: Չեմպիոնին տրվում է 3 հազար, երկրորդ տեղին 2000, իսկ բրոնզե մեդալակիրներին հազարական դոլար պարգևատրություն, կարծում եմ՝ արժե մրցաշարի հաղթող դառնալ: Ցավոք, այս տարի հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Մյուս տարի, քանի որ հոբելյանական 20-րդ մրցաշարն է լինելու, ուզում ենք անցկացնել Երևանում և նախատեսել ենք 15-20 երկրների ուժեղագույն ըմբիշների ներկայություն: Հոբելյանական մրցաշարը մեծ շուքով անցկացնելու մտադրություն ունի նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը»,- ասել է Ստեփան Սարգսյանը:
Հարցին, թե ո՞ր ժամանակվա ըմբշամարտն է ավելի դիտարժան, աշխարհահռչակ ըմբիշը պատասխանել է. «Բոլոր ժամանակներն էլ ունենում են իրենց տաղանդները: Իհարկե, ըմբշամարտը մի փոքր կորցրել էր իր դիտարժանությունը, սակայն վերջին փոփոխություններից հետո այն կրկին վերագտավ իր հմայքը: Մրցավարական կանոններն էլ այնպիսին են, որ ազատ ոճում անպայման հաղթում է ուժեղագույնը: Հունահռոմեականում հնարավոր են անակնկալներ, սակայն մեր ձևում՝ գրեթե անհավանական: Ըմբշամարտի իսկական սիրահարը և՛ մեր մրցակցային տարիներին, և՛ մեր օրերում հնարավոր չէ, որ չսիրի այս մարզաձևը»: