Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստը, որ ՀՀ-ում այսօր հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աննկատ չի անցնում աշխարհում՝ և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում։ Այսօր` նախագահի նստավայրում գործարարների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ըստ նրա` խոսքն ընդհանրապես կոռուպցիայի, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում արվող քայլերի մասին է։ Սարգսյանի խոսքով` մենք ուզում ենք ունենալ դատարան, որի մասին երազում ենք: «Բիզնեսը չի կարող զարգանալ, երկրում չեն կարող ներդրումներ լինել, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Աշխարհում ներդրումային խոշոր ծավալ ունեցող երկրներն անպայման ունեն լավագույն դատաիրավական համակարգը։ Ինչո՞ւ են աշխարհում այսօր հայտնի անգլիական, շվեյցարական, շվեդական օրենքները կամ էլ Սինգապուրի օրենքները, քանի որ մարդիկ վստահում են դատարանին»,- ասաց ՀՀ նախագահը:
Սարգսյանի խոսքով` դատարանը վերջին տեղն է, որտեղ գործարարները պետք է պարզեն իրենց հարաբերությունները, մինչև դատարան գնալը պետք է լեզու գտնեն: «Բայց եթե դատարանին չեն վստահում, ապա դժվար է լինելու: Ես շատ կցանկանայի, որ ՀՀ-ում զարգանար արբիտրաժի դատարանը, այսինքն՝ երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ էլ լիներ։ Մենք ունենք օրենքներ, այդ օրենքները վատը չեն, բայց, ցավոք, արբիտրաժի մշակույթը չունենք»,- նշեց ՀՀ նախագահը: