Հունիսի 13-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա բակային (սթրիթբոլ) բասկետբոլի ամենահայտնի մրցաշարի՝ Red Bull King Of The Rock 2013 հայաստանյան պաշտոնական նախընտրական փուլը. ընդամենը երկու մրցակիցներ խաղալու են դեմ առ դեմ, և պարտվողը դուրս է մնալու մրցաշարից: Red Bull King of the Rock 2013 հայաստանյան ազգային որակավորման փուլի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկո՝ սեպտեմբերի 28-ին ներկայացնելու Հայաստանը համաշխարհային եզրափակիչին:
Red Bull King of the Rock մրցաշարն առաջինն է բակային բասկետբոլի պատմության մեջ, որը յուրաքանչյուրին բասկետբոլ խաղալու հնարավորություն է տալիս զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկում` նախկին Ալկատրաս կալանավայրի բակում, որտեղ արդեն 4-րդ տարի շարունակ ընտրվում է «Ժայռի արքան»: Նախկին կալանավայրն այժմ գործում է որպես թանգարան, որտեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Հաղթողին սպասվում է ոչ միայն կոչում, այլև 20 000 ԱՄՆ դոլարի դրամական պարգև:
Համաշխարհային եզրափակիչին կմասնակցեն 24 երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում են Հայաստանը, Ավստրիան, Բահրեյնը, Ադրբեջանը, Բրազիլիան, Չեխիան, Եգիպտոսը, Վրաստանը, Հոնկոնգը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանան, Քուվեյթը, Լիբանանը, Ֆիլիպինները, Կատարը, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուկրաինան և ԱՄՆ-ը: Այս երկրները միասին ներկայացնում են եզրափակիչ փուլում հանդես եկող 64 բասկետբոլիստներից կազմված խումբ:
Նախընտրական փուլի արդյունքում ամեն երկրից կընտրվի եզրափակիչ անցած մեկական խաղացող: Մնացած մասնակիցները կներկայացնեն մրցաշարի պատմական հայրենիքը՝ ԱՄՆ-ը:
Այս մրցաշարի գաղափարը եղել է ԲԱԱ-ի (NBA) աստղ և «Բոստոն Սելտիկս» թիմի պաշտպան Ռեջոն Ռոնդոնինը: Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս նա ներկա կլինի Ալկատրասում՝ ոգեշնչելու եզրափակիչի մասնակիցներին և անձամբ շնորհավորելու ապագա «Ժայռի արքային»:
Red Bull King of the Rock-ի հաղթողը հայտնի կդառնա 2013 թ. սեպտեմբերի 28-ին: