|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22:00-ի սահմաններում, Կառավարության շենքից՝ միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղևորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները: Ի դեպ նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքն արձակուրդ չի գնալու ու ամբողջ ամառվա ընթացքում աշխատելու է, ու ստացվում է, որ ձեռքի հետ էլ հսկելու է պողոտայի շինաշխատանքները: «Ժողովուրդ»֊-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «հնաբնակ» անդամները հերթով մեկնելու են արձակուրդ, իսկ նորանշանակներին հանձնարարվել է ակտիվ աշխատել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։