կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 17:26
Իրավական

Ծեծել են Աբովյանի նախկին քաղաքապետին

Ծեծել են Աբովյանի նախկին քաղաքապետին

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 04:00-04:30-ի սահմաններում, Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել:

 

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր՝ սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշով ավտոմեքենայով:

 

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն ունի օպերատիվ տվյալներ, թե ով է ծեծի ենթարկել Աբովյանի նախկին քաղաքապետին, նրան հայտնաբերելու համար ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ: