|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծով առաջարկվում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: Որպես հիմնավորում` կառավարությունը նշում է, որ այս քայլը հնարավորություն կտա փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ և ապահովել ՀԴՄ-ների սահուն ներդրման գործընթաց: