|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Պարբերական շփումների ընթացքում Ռուսաստանը նախատեսում է Թուրքիայի հետ մոտ ապագայում քննարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ում ներգրավելու թեման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շատ հստակ, միանշանակ նախանշեցինք մեր դիրքորոշումը՝ կապված Ուկրաինային ՆԱՏՕ-ում ներգրավելու փորձերի հետ: Ես չեմ կասկածում, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Մենք կանոնավոր երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ և առաջիկայում նախատեսում ենք ևս մեկ շփում: Կարծում եմ՝ իհարկե, այս թեմայի շուրջ էլ կխոսենք»,- ասել է նա: