Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը` համերաշխություն հայտնելով հայոց պատրարքությանը։
«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- մասնավորապես նշվում է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։
Նշենք՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:
Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: