կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-20 13:46
Քաղաքական

Ի՞նչ է երեկ Սերժ Սարգսյանն ասել ՀՀԿ-ականներին

Ի՞նչ է երեկ Սերժ Սարգսյանն ասել ՀՀԿ-ականներին

Երեկ երեկոյան, ինչպես եւ ընտրությունների օրը, Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էր: Այն, որ երեկ Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

«Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ որոշակի ուղեծրային խոսակցություններ եղան, նաեւ արդյունքները գնահատելի համարեցինք, շնորհավորեցինք մեկս մյուսին, ինչպես սովորաբար լինում է ընտրություններից հետո»,- մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց նա:

 

Հարցին, թե` Սերժ Սարգսյանը աշխատանքը վատ կատարելու համար նկատողություն արե՞լ է որոշ ՀՀԿ-ականների, Գալուստ Սահակյանըպատասխանեեց, որ ընտրությունները շատ արդյունավետ են համարում, նկատողություն էլ որեւէ մեկին նախագահը չի արել, ոչ էլ զայրացել է:

 

«Բոլոր նրանք, ովքեր հանձնարարություն են ունեցել, բավականին արդյունավետ են աշխատել: Այն ինչը ծրագրել էր մեր թեկնածուն, ՀՀԿ-ն, նրան սատարող ուժերը, լիովին հաջողությամբ կատարել ենք»,- վստահեցրեց նա:

 

Դիտարկմանը, թե` ստացվում է, ուրախ են եւ գոհ, Սահակյանը հակադարձեց. «Եվ ոչ միայն... Երջանիկ ենք»: