Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հարավկովկասյան երկաթուղում» վերազինումից հետո այսօր շահագործման հանձնվեց երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ:
«Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքն այսօր համալրվում է նորագույն բաղադրիչներով, իսկ հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանների բարելավման մասին ավելորդ է ասել»,- ասաց տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
Վերակառուցման առաջին փուլի շրջանակներում վերանորոգվել և վերականգնել են Դեպոյի շենքը և արտադրամասերը։ Երկրորդ փուլի շրջանակներում տեղադրվել են հատուկ տեխնիկական սարքավորումներ, կառուցվել է երկաթուղային խոշոր տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկ:
Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների պրակտիկ դասընթացների համար առկա է նաև հատուկ ուսումնավարժական լոկոմոտիվը:
Մինչ Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնի բացումը տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրների ընդհանուր ժողովը: Արթուր Առաքելյանի թեկնածությունը հաստատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամների կազմում: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: