Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու կապակցությամբ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու և մահացածներին թաղելու համար նախատեսված շինությունները կամ առարկաները վնասելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քերական գործ: Մեր հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել մամուլի համապատասխան հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները, համաձայն որոնց Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում Ալավերդի քաղաքի բնակչի կողմից ապօրինի գերեզման կառուցելու նպատակով կատարված աշխատանքների ընթացքում վնասվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» գտնվող «Զաքարյան իշխանների դամբարանի» ամբողջականությունը, խախտվել է դամբարանի անմիջական գոտին, քանդվել են նախկին ննջեցյալների տապանաքարերը:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: