|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆեյսբուքյան օգտատեր Օլյա Թոսունյանն իր էջում գրում է. «Դադեշ գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 13 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1880-1940 մ բարձրության վրա, Թուրքիա-Վրաստան սահմանով ձգվող ջրբաժան լեռնաշղթայի հյուսիսահայաց ստորոտին։ Դեռևս 10-11 դարերում գյուղում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին կից 1867 թ․ կառուցվել է նոր՝ կրկին Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցին։

Երկարամյա դադարից հետո, 2014 թ․, ծագումով Դադեշ գյուղից, բայց շուրջ 50 տարի ռուսաստանաբնակ Տեր և Տիկին Լյուդվիգ և Վալենտինա Թումասյանները, նախաձեռնում ու սկսում են եկեղեցու վերանորոգման-վերակառուցման աշխատանքները, իսկ 2017 թ . վերաօծվեց»:
