Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացին, ով ստանում է միջինում 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս պետք է օգտվի կարմիր գծերով պարփակված կայանատեղիներից», – Yerkir.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` անրադառնալով կայանատեղիների 13 անգամ թանկանալու խնդրին։
Հիշեցնենք, որ Երևանում տևական վճարների 2024 թ. դրույքաչափեր սահմանելու մասին որոշման համաձայն` փոքր կենտրոնում կայանման վճարը հունվարի 1֊ից դարձավ տարեկան 160 հազար դրամ: Երևանի ավագանու համապատասխան որոշումը պաշտոնապես ուժի մեջ մտավ դեկտեմբերի 26 -ին 32 կող 3 դեմ ձայնով։
Ինչպես բացատրում է Երևանի քաղաքապետարանը` նախաձեռնության հիմքում մայրաքաղաքի փոքր կենտրոնը բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ լցնելը:
Դեմ արտահայտվելով որոշմանը` պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց. «Այդ որոշման ընդունումից հետո խնդրահարույց է լինելու նաև տրանսպորտի հարցը, որը ևս լուծված չի։ Հարցին գլոբալ, ծրագրային լուծում չեն տալիս, ընդամենը կիսալուծումներ են տալիս, որն իրավիճակը է'լ ավելի է սրելու: Խնդիրն այլ տեղ է. եթե չեն բավականացնում ավտոկայանատեղիները, ապա պետք է ստորգետնյա կայանատեղիներ ստեղծել, այլ ոչ դրանք թանկացնելով` Երևանի կենտրոնը դարձնել միայն հարուստներին հասանելի վայր»։
Հիշեցնենք` ըստ որոշման Երևան քաղաքը բաժանվել է երկու գոտիների Ա և Բ։
Ա գոտի
Մեկ ժամի համար 300 դրամ
Մեկ օրը` 2000 դրամ
Մեկ շաբաթը` 5000 դրամ
Մեկ ամիսը` 18000 դրամ
Մեկ տարին` 160000 դրամ։
Բ գոտի
Մեկ ժամը` 200 դրամ
Մեկ օրը` 1000 դրամ
Մեկ շաբաթը` 2000 դրամ
Մեկ ամիսը` 4000 դրամ
Մեկ տարին` 24000 դրամ։
Մանե Տիգրանյան
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին,
3-րդ կուրս