Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավարտվեց քառյակի հանդիպումը ԱԺ-ում, որին մասնակցում էին «Դեմ եմ» շարժման անդամները:
Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ «Դեմ եմ»-ը դեմ է այն սկզբունքներին, որով կառավարությունը ցանկանում է ներկայանալ պարտադիր կուտակային օրենքի նոր փաթեթով, որովհետև դրանք ներառում են ոչ թե գործնական քայլեր նախկին օրենքը փոփոխելու ուղղությամբ, այլ նպատակ ունեն տարբեր բառերով նույն համակարգը կիրառել:
«Դեմ եմ» շարժման անդամները նշեցին, որ իրենք համաձայն են միմիայն օրենքի կամավոր սկզբունքին:
«Պարզ երևում է, որ իշխանությունը հետ չի կանգնելու իր մտադրությունից, ուրեմն կլինեն ավելի բուռն ակցիաներ, եթե կառավարությունը շարունակի նման գործելաոճը: Կառավարությունը ցանկանում է արտահերթ նիստով ներկայացնել այդ փաստաթուղթն ու օրենքը անցկացնել, ուրեմն մենք, բոլոր օրինական ճանապարհները օգտագործելով, անելու ենք ամեն ինչ` խոչընդոտելու համար այդ մտադրությունը: Հասարակական մեծ ճնշում պետք է լինի, եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական ձևով օրենքը կիրառել: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- նշեցին «Դեմ եմ»-ի անդամները: