|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Եվրամիությունը 250 միլիո եվրո անվարձահատույց օգնություն է հատկացրել Ուկրաինային: Այս մասին հայտնում է dni.ru-ն: Ուկրաինայի պետության զարգացան նպատակով երկրին հատկացվելիք ընդհանուր օգնությունը կկազմի 355 միլիոն եվրո:
Առաջին դրամական փոխանցումը կատարվել է այն բանից հետո, երբ երկիրը կատարել է պայմանագրով նախատեսված չորս ընդհանուր պայմանը (պետական քաղաքականություն, մակրոտնտեսական կայունություն, պետական ֆինանսների կառավարում և բյուջեի թափանցիկություն):
Երկրորդ փոխանցումը ակնկալվում է 2015-ի երկրորդ եռամսյակում և կկազմի 105 միլիոն եվրո: Որպեսզի ԵՄ-ն Ուկրաինային փոխանցի այդ գումարը, երկիրը պետք է ձեռքբերումներ արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի, պետական գնումների, տեղեկատվության ազատության, պետական ֆինանսների կառավարման, ինչպես նաև քաղծառայության համակարգի, Սահմանադրության և ընտրական իրավունքի բարեփոխման ոլորտներում: