Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գազպրոմ մեդիա» ընկերությանը պատկանող THT հեռուստաընկերությունը արդեն սեպտեմբերին կարող է հայտարարել Comedy Club Production ընկերության արտադրանքի գլխավոր փաթեթը 250 միլիոն դոլարով գնելու մասին: Comedy Club Production-ը արտադրում է Наша Раша, Убойная сила, Дом-2 հաղորդումները, Универ, Интерны սերիալները:
Comedy Club Production-ը, որը ստեղծվել է 2007 թվականին, THT-ի առանցքային գործընկերներից է: Այս հեռուստաընկերության համար Comedy Club Production-ը արտադրում է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Comedy Club-ը, Наша Раша-ն, Дом-2-ն:
Բացի այս` անցյալ տարի պարզ է դարձել, որ Comedy Club Production-ին է պատկանում 7Art պրոդյուսերական ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը, թեեւ նշվում է, որ ի սկզբանե ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում էր Comedy Club Production համասեփականատերեր Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին: Այդ ընկերությունը արտադրում է Универ եւ Интерны սերիալները:
Comedy Club Production-ը գնահատվում է 450 միլիոն դոլար, իսկ վաճառվելիք փաթեթի գինը 250 միլիոն է: