կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 11:31
Հասարակություն

Վիկտոր Համբարձումյանի անվան 2018թ. մրցանակը շնորհվել է վան դեն Հոյվելի, Տուտուկովի և Յունգելսոնի գիտական խմբին

Վիկտոր Համբարձումյանի անվան 2018թ. մրցանակը շնորհվել է վան դեն Հոյվելի, Տուտուկովի և Յունգելսոնի գիտական խմբին

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովը որոշել է 2018թ մրցանակը շնորհել պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելի (Еdward van den Heuvel, Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկով(Александр Тутуков, ՌԴ ԳԱԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա), պրոֆ. Լև Յունգելսոն (Лев Юнгельсон, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա)) գիտական խմբին։

Խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի(Anton Pannekoek Institute for Astronomy, University of Amsterdam) և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի (ИНАСАН) կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»։