|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հայկական ժամանակը» գրում է.«ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից 60 մլն դրամ է ուզում ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու համար: Կառավարությունը պատրաստվում է բավարարել խնդրանքը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ «Պատանի երկրապահ» ակումբը ունի 60 մլն դրամի չափով պարտավորություններ. որոնք ի վիճակի չէ կատարել և դրա արդյունքում ակումբի հետագա գործունեությունը անհնար է: Դատելով նախագծում նշված, Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների դրական եզրակացություններից՝ նախագիծը այսօրվա նիստում կհաստատվի: Նախագծի համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում «Պատանի երկրապահին» կհատկացվի 30 մլն դրամ, ևս 15 միլիոնական դրամ էլ երրորդ և չորրորդ եռամսյակներում: Գումարը կձևակերպվի որպես նվիրատվություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։