Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիմել է լրագրողներին` խնդրելով բանակի վերաբերյալ դատական գործերը լուսաբանելիս նշել հստակ ժամկետներ` խուսափելով թյուրիմացության մեջ գցել ընթերցողներին:
«Հարգելի լրագրողներ, ինչպես հասկանում եմ՝ հնարավոր չէ անտեսել դատական այն գործերը, որոնք կապ ունեն բանակի հետ: Բայց խնդրում եմ Ձեզ մեկ կամ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերը լուսաբանելիս կանխավ նշել, որ դրանք հին դատական գործեր են և ոչ թե նոր տեղի ունեցած դեպքեր, որպեսզի ընթերցողը թյուրիմացության մեջ չընկնի: Մարդիկ նմանաբնույթ նյութեր կարդալիս կարծում են, թե դեպքը ներկայումս է եղել բանակում: Անկեղծորեն հավատում եմ, որ որևէ լրատվամիջոց նման տպավորություն ստեղծելու չարակամ ցանկություն չունի: Եթե վերնագրում կամ նյութի սկզբում նշվի, որ այն վերաբերում է դատական գործին, ապա հոդվածը լրիվ այլ տպավորություն կթողնի: Նույնը վերաբերում է բանակում տեղի ունեցած այս կամ այն դեպքին, որի տեղեկությունը հստակ չէ, ճշտված չէ:
Պաշտպանական գերատեսչությունը նպատակ ունի էլ ավելի խորացնել լրատվամիջոցների հետ համագործակցությունը: Մենք փորձում ենք լինել առավելագույնս թափանցիկ և հասանելի: Եթե որևէ դեպք է արձանագրվել զորակոչի կամ ծառայության ընթացքում, անխտիր դիմեք մեզ: Կարծում եմ՝ մենք ապացուցել ենք, որ ոչ մի դեպք ու դիմում չի անտեսվում»,- գրել է Հովհաննիսյանը: