|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում: Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), սակայն Հարությունյանը իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը:
Աղբյուր` armchess.am