|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա) եւ միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սեմի Շոկերը:
Աղբյուր` armchess.am