«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնելու Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները («սելֆի»)։
Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու «Գեղագիտակ»-ին և տարածել «թանգարանային իրենց սելֆին» ամբողջ Եվրոպայով։
Ծրագրին մասնակցելու համար պետք է բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, ակտիվացնել NDM14 գաղտնաբառը, ապա լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը և լուսանկարն ուղարկել MobilActif հավելվածի միջոցով։
ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ մայիսի 17-ի և 18-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առթիվ հայաստանյան թանգարանների մուտքը կլինի անվճար։