Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հայակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը 4 մրցանակի է արժանացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ ֆիլմը մինչև տարեվերջ ֆրանսիական կինովարձույթում կլինի:
«Գիտեք` ինչն է հետաքրքիր` չնայած ֆիլմը Ֆրանսիայում արդեն 5 մրցանակ է շահել, սակայն շատ դժվար էր այնտեղ կինովարձույթի հանել այն: Ֆիլմը ես չեմ նկարել, որպեսզի այն փառատոների մասնակցի կամ մրցանակների արժանանա. ռեժիսորը չպետք է մտածի այդ մասին, հակառակ դեպքում` դու կորցնում ես ֆիլմ նկարելու հաճույքը և ուղղակի ինչ-որ բան անում` հատուկ նպատակով»,- ասաց Ավետիքյանը` հավելելով, որ հիմա այնքան շատ են հրավերները, որ ինքն անգամ ընտրելու հնարավորություն ունի` որին մասնակցել, որին` ոչ: «Առաջիկայում մեկնելու եմ Հնդկաստան, և այնտեղ էլ ֆիլմը մի քանի փառատոնի կմասնակցի»,- հայտնեց նա:
Ավետիքյանը տեղեկացրեց նաև, որ Փարաջանովին կերպավորելիս իր առջև խնդիր էր դրել չնմանվել նրան, ձևեր չթափել ու չխաղալ. «Արդյունքում նկարահանման ժամանակ մենք զգում էինք նրա ներկայությունը, նրա շունչը»:
Նա նշեց նաև, որ այժմ զբաղված է «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմի նկարահանման աշխատանքներով, որոնք մեծ թափով առաջ են գնում:
Հիշեցնենք, որ «Փարաջանով» ֆիլմը «Հայակ» մրցանակաբաշխությունում ճանաչվել էր հաղթող «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում: