Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պարզաբանել է՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։
«Դրա համար կա 3 պատճառ, առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ 2 մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: