Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տարածել է հաղորդագրություն, որով պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Հիշեցնենք, որ Ուորլիքն այսօր ելույթ է ունեցել Քարնեգի հիմնադրամում և ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Ուորլիքը, մասնավորապես, ասել էր, թե ԼՂ-ն շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը:
Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ուորլիքի ծրագիրը քիչ նոր բան է առաջարկում: «Շրջանակը, որն այն ներկայացնում է, ոչ բարոյապես է ընդունելի, ոչ էլ գործնականում կայուն»,- ասված է Համբարյանի տարածած հայտարարության մեջ:
Արամ Համբարյանը ողջունել է ԼՂ կարգավիճակի վրա կենտրոնանալու մոտեցումը, սակայն նշել, որ Ուորլիքի ներկայացրած ծրագիրը հակասում է ժողովրդավարական ինքնորոշման գաղափարին, որն ամերիկյան իդեալ ու հարատև սկզբունք է:
Համբարյանը նշել է, որ «օկուպացիայի» լիովին սադրիչ և ոչ ճշգրիտ լեզուն գործածելով՝ այս առաջարկվող շրջանակը դարձյալ կոչ է անում Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ Բաքվի պատերազմական ագրեսիայի զոհերին, կատարել իրենց անվտանգությանը սպառնացող ռազմավարական զիջումներ՝ փոխարենը ստանալով չորոշակիացված և հեշտությամբ վերանայելի խոստումներ Ադրբեջանի ամբողջությամբ ռազմատենչ կառավարությունից: