կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 10:15
Քաղաքական

Ովքեր են բարձրացնելու Տարոն Մարգարյանի վարկանիշը

Ովքեր են բարձրացնելու Տարոն Մարգարյանի վարկանիշը

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի հուլիսին տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման պատճառով վարկանիշի կտրուկ անկում անեցավ, ուստի այժմ լրջորեն լծվել է իր վարկանիշի բարձրացմանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ անդրադառնալով քաղաքապետին կից հանրային կապերի խորհրդի ստեղծմանը։

 

Թերթը գրում է, որ մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանն ընթացք է տվել մի գաղափարի, որը ծնվել է դեռևս ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ցույցերի շրջանում։ Այդ օրերին Տարոն Մարգարյանի խորհրդատուները մտմտացել են լրագրողներից ու PR-շչիկներից կազմված մի հսկայական խումբ ստեղծել, կոնսիլիումներ հրավիրել ու քայլեր մտածել, որոնցով հնարավոր կլինի Տարոն Մարգարյանին հանրության սիրելին դարձնել։ Քաղաքապետին կից հանրային կապերի խորհուրդը նախագահում է անձամբ Տարոն Մարգարյանը, իսկ կազմը հետևյալն է`

 

1․ Շուշան Սարդարյան` Կարեն Կարապետյանի, ապա Տարոն Մարգարյանի նախկին խոսնակ, «ՀայՌուսգազարդ»-ի մամլո խոսնակ, համապետական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատու

 

2․ Մարիա Բարաղամյան` քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության բաժնի պետ, «Ֆեյսբուք»-ում Տարոն Մարգարյանի էջի կուրատոր

 

3․ Մարգարիտ Եսայան` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող

 

4․ Նարեկ Մալյան` ոստիկանապետ Վովա Գասպարյանի օգնական

 

5․ Արթուր Գևորգյան` քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

6․ Նաղաշ Մարտիրոսյան` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան

 

7․ Արամ Անանյան` «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն

 

8․ Շավարշ Գևորգյան` Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար

 

9․ Աստղիկ Ավետիսյան` «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտահետազոտական ՀԿ-ի նախագահ

 

10․ Էլզա Մանուկյան` Արարատյան թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու

 

11․ Գայանե Դաջունց` «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» ընկերության հետազոտական բաժնի ղեկավար

 

12․ Տիգրան Քոչարյան` «Հայաստանի գիտակների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար

 

13․ Անահիտ Եսայան – Նարեկ Սարգսյանի մամլո խոսնակ

 

14․ Մարգարիտա Դավթյան` «Առողջություն» հաղորդաշարի պրոդյուսեր

 

15․ Սոնա Տռուզյան` Աղվան Հովսեփյանի նախկին խոսնակ

 

16․ Սամվել Մարտիրոսյան` տեղեկատվական անվտանգության փորձագետ

 

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք խորհուրդ ստեղծելու մասին հայտարարել են, ինչին արձագանքել են նշված անձինք և ցանկություն են հայտնել ընդգրկվելու իրենց խորհրդում, և իրենք անգամ չգիտեին, թե իրենց հայտարարությանն ովքեր կարձագանքեին։ Թերթը նշում է, որ, իրենց հասած տեղեկություններով, սակայն, քաղաքապետարանի աշխատակիցներն են ժամանակին զանգահարել տարբեր մարդկանց, քննարկել ու խորհրդակցել, թե ինչը կնպաստի Երևանի քաղաքապետի վարկանիշի բարձրացմանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: